«Նահալ» բրիգադի հրամանատար, գնդապետ Յոնաթան Շտայնբերգը  այսօր զոհվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալի հետ բախման ժամանակ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

«42-ամյա գնդապետ Շտայնբերգը ծնունդով  Շոմրիա կիբուցից էր: Իսրայելի պաշտպանության բանակն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և կշարունակի աջակցել նրանց այս դժվարին պահին», - ասված է Իսրայելի պաշտպանության բանակի X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ:

Բացի Շտայնբերգից, ևս 25 իսրայելցի զինվոր է զոհվել պաղեստինցի գրոհայինների հետ մարտերում, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը։

Զեկույցի համաձայն՝ Շտայնբերգը զոհված ամենաբարձրաստիճան զինվորականն էր։