Ներդրողները ուշադիր հետևում են Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններին՝ որպես շուկաների համար աշխարհաքաղաքական ռիսկի՝ որոշ ակնկալիքով, որ բռնությունը կարող է հանգեցնել ակտիվների  ապաստարաններ անցմանը, գրում է Reuters-ը:

Աշխարհաքաղաքական աճող ռիսկը կարող է հանգեցնել այնպիսի ակտիվների գնմանը, ինչպիսիք են ոսկին և դոլարը, և պոտենցիալ բարձրացնել  ԱՄՆ գանձապետարանների պարտատոմսերի պահանջարկը, որոնք ագրեսիվորեն կվաճառվեին, ասում են վերլուծաբանները:

«Սա լավ օրինակ է այն բանի, թե ինչու է մարդկանց անհրաժեշտ ոսկին իրենց պորտֆելներում պահելը: Սա իդեալական պաշտպանություն է միջազգային ցնցումներից», - ասում է Spartan Capital Securities-ի գլխավոր շուկայական տնտեսագետ Փիթեր Կարդիլոն:

Ըստ փորձագետի՝ բացի այդ, ամեն անգամ, երբ միջազգային ցնցումներ են լինում, դոլարն ամրանում  է։ Վերջին շաբաթների ընթացքում շուկաները արձագանքում են այն ակնկալիքին, որ ԱՄՆ-ի տոկոսադրույքները երկար կմնան բարձր: Պարտատոմսերի  եկամտաբերությունը կտրուկ բարձրացավ, միաժամանակ ԱՄՆ դոլարը աճի գոտում էր: Մինչդեռ բաժնետոմսերը երրորդ եռամսյակում կտրուկ անկում ապրեցին, սակայն նախորդ շաբաթ կայունացան:

«Արդյոք սա զանգվածային  շուկայական պահ կդառնա, թե ոչ, կախված է նրանից, թե որքան   այն կտևի և արդյոք ուրիշները  կներքաշվեն հակամարտության մեջ», - ասել է  Annex Wealth Management-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Ջեյկոբսենը՝ մեկնաբանելով Իսրայելում իրավիճակը:

Ջեյկոբսենը նաև կասկածի տակ է դրել, թե դա որքան մեծ ազդեցություն կունենա այն նավթի գների վրա, չնայած որ  Իրանը մեծացնում է արդյունահանումը:

«Ամենակարևորն այն է, որ տեսնենք, թե ինչպես է արձագանքում Սաուդյան Արաբիան», - ասել է նա՝ նկատի ունենալով այն փաստը, որ Վաշինգտոնը փորձում է գործարքի հասնել, որը կկարգավորի հարաբերությունները Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև: