Դեռևս չափազանց վաղ է որոշել, թե ինչպես է ծավալվել Իսրայելի վրա հարձակումը, ինչ հնարավոր դեր կարող է ունենալ Իրանը կամ արդյոք հարձակումը նպատակ ուներ խափանել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները, Fox News-ին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆեյները։
«Կարծում ենք, որ երկու երկրների շահերից է բխում շարունակել օգտվել այս հնարավորությունից», - ասել է Ֆեյները՝ մեկնաբանելով հարաբերությունները կարգավորելու Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ջանքերը։




























