Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է ակտիվացնելու դիվանագիտական ​​ջանքերը՝ իսրայելական և պաղեստինյան զորքերի միջև հակամարտությունը հանգստացնելու համար, հայտնում է Reuters-ը։

Միաժամանակ, նա նշել է, որ երկու պետությունների գոյակցությունը  տարածաշրջանային խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։

Ելույթ ունենալով Ստամբուլում՝ Էրդողանն ասել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը Մերձավոր Արևելքի հակամարտությունների և խնդիրների  մեջ  կենտրոնական դիրք է զբաղեցնում և հավելել, որ այժմ անհրաժեշտ է ստեղծել անկախ պաղեստինյան  պետություն՝   Երուսաղեմ մայրաքաղաքով։