Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այցելել է Փարիզի այն հիվանդանոցը, որտեղ պետք է ծննդաբերի իր կինը` Կարլա Բրունին: «Կարլան եւ նախագահը ժամանել են առավոտյան: Ակնկալվում է, որ ծննդաբերությունը տեղի կունենա այսօր»,- բրիտանական Daily Mail-ը մեջբերում է հիվանդանոցի հերթապահ սպաներից մեկի խոսքը: Թերթը նաեւ հրապարակել է լուսանկարը, որն արվել է հիվանդանոցի մոտ:

Ֆրանսիական Le Figaro թերթը գրել է, որ նախագահը լքել է հիվանդանոցը 16.30-ին: Կարլա Բրունին արդեն ունի 4-ամյա որդի` Աուրելիան, իսկ Նիկոլա Սարկոզին` երեք որդի: