Իսրայելի գործողությունը առնվազն մի քանի շաբաթ կտևի։ Շատ դժվար է մի քանի օրվա ընթացքում ամբողջական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի վրա, որտեղ բնակվում է ավելի քան 2 միլիոն մարդ, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի ողջ ենթակառուցվածքը, վերացնել անձնակազմը և վերահսկել իրավիճակն այդքան մեծ թվով զայրացած փախստականների հետ: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Իսրայելի և հրեական համայնքների ուսումնասիրության բաժնի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։

Նա հավելել է, որ «Հեզբոլլահը» գտնվում է բարձր մարտական պատրաստության մեջ՝ հաշվի առնելով այն փորձը, որն այն ձեռք է բերել Սիրիայում ավելի քան 10 տարվա ռազմական արշավի ընթացքում։ Իսրայելը նման փորձ չունի։

«Հըզբոլլահը» հասկանում է, որ եթե Իսրայելը կարողանա լիարժեք օպերատիվ վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի վրա, «Հեզբոլլահի» հնարավորությունները կթուլանան:

Հենց «Հեզբոլլահի» հարձակումը զսպելու համար էլ Իսրայելը գրավեց իր դաշնակիցներին՝ ի դեմս Միացյալ Նահանգների, որը լրացուցիչ ուժեր է փոխանցում Իսրայելի հյուսիսում երկրորդ ճակատի բացումը կանխելու համար: Ամերիկյան օգնությունը բացառապես զսպող ազդեցություն ունի «Հեզբոլլահի», Իրանի և Լիբանանում և Սիրիայում գործող կազմակերպությունների ներգրավման վրա։ Խոսքը շիա վստահված անձանց մասին է»,- ընդգծեց Մելքոնյանը։

Նա բացատրեց, որ «Հեզբոլլահի» հաշվարկը հետևյալն է. եթե Իսրայելը խրվի Գազայում, և գործողությունը երկար տեւի, ապա հակամարտության մեջ մտնելու հավանականություն կա։ Բայց եթե Իսրայելն արագ հաղթահարի իր առջև դրված նպատակաը, ինչը քիչ հավանական է, ապա «Հեզբոլլահի» համար լրացուցիչ ռիսկեր կաջառանան։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ փորձագետի, այն պետք է ոչ մի կողմի չաջակցի, այլ միայն մտահոգություն հայտնի, ոչ ավելին։

Արամ Դանիելյան