Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կադրային փոփոխություններ է կատարել և փոխարինել Ռազմատեխնիկական համագործակցության և արտահանման վերահսկողության քաղաքականության միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարին։ Ուկրաինայի ղեկավարի կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ այս պաշտոնում է նշանակվել էկոնոմիկայի փոխնախարար Իգոր Ֆոմենկոն։

«Ռազմատեխնիկական համագործակցության և արտահանման վերահսկման քաղաքականության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ նշանակել Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Իգոր Ալեքսանդրովիչ Ֆոմենկոյին՝ Ա.Պոլիշչուկին ազատելով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի պարտականություններից»,- ասված է փաստաթղթում։  

Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարը Ֆոմենկոյին հանձնարարել է սահմանված կարգով երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ այս հանձնաժողովի կազմը թարմացնելու համար։