ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր իրավահաջորդ Ջո Բայդենի մասնակցությունն այլ առաջնորդների, մասնավորապես՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններին, համեմատել է բարձրագույն լիգայում ավագ դպրոցի ֆուտբոլիստների ելույթների հետ։
«Նա չի կարող երկու բառ իրար կապել, բայց նա բանակցում է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, ով, իմ կարծիքով, շատ խելացի է։ Դա նման է նրան, որ իմ ավագ դպրոցի ֆուտբոլային թիմը խաղար պրոֆեսիոնալների հետ: Ծիծաղելի է, որ նա պետք է բանակցի այս մարդկանց հետ»,- ասել է Թրամփը՝ իր կողմնակիցների հանրահավաքում։
Ինչպես նշել է նախկին նախագահը, Բայդենը չի կարողանում նույնիսկ բեմից դուրս գալու տեղը գտնել, երբ ավարտում է իր ելույթները։ Թրամփի խոսքով՝ ամերիկյան ներկայիս առաջնորդը բանակցում է իրենց ծաղկման շրջանում գտնվող մարդկանց հետ, իսկ ինքը՝ Բայդենը, իր ծաղկուն շրջանում չէր նույնիսկ 30 տարի առաջ։ «Մենք շատ մոտ ենք մեր երկիրը ջարդելուն, Երրորդ համաշխարհային պատերազմը տանող երկրում ապրելուն, քանի որ մենք ունենք ոչ կոմպետենտ նախագահ», - ասել է Թրամփը։
Ընդ որում, Թրամփը կարծում է, որ Բայդենն ինքնուրույն չի գործում, նրան ղեկավարում է նախկին նախագահ Բարաք Օբաման։ «Ես նրան անվանում եմ Բայդենի շեֆը»,- ասել է Թրամփը։




























