Բարաք եւ Միշել Օբամա ամուսինները խստորեն կանոնակարգում են իրենց 10 եւ 13-ամյա դուստրերի հեռուստացույց դիտելու ժամերը: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման iVillage-ին տված հարցազրույցում:

Առաջին հերթին աղջիկներին ընդհանրապես արգելվում է հեռուստացույց դիտել կամ համակարգչից օգտվել աշխատանքային օրերին, բացառությամբ երբ դա պահանջվում է դպրոցական պարպմունքների համար: Շաբաթ եւ կիրակի երեխաները շատ սահմանափակ ժամով կարող են հեռտուստացույց դիտել: Ինչ վերաբերում է հեռուստատեսային ծրագրերին, ապա, ըստ Միշել Օբամայի, «Բարաքն իրականում կարծում է, որ Քարդաշյանները [հեռուստաշոուն], մի խոսքով, դա նրան առանձնապես դուրս չի գալիս»:

Ինքը` Միշելը  դեմ չէ, որ երեխաները դիտեն այդ ծրագիրը. «Ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ կարեւորն այն է, թե նրանք ինչպես կընկալեն տեսածը, եւ եթե դիտելուց հետո  հասկանան, որ այ սա անթույլատրելի էր, ապա ես, կարծեք թե, դեմ չեմ»:

Ինչ վերաբերում է ամուսնական զույգի սովորություններին, ապա առաջին տիկնոջ խոսքով, «Բարաքը ամենավատն է», երբ խոսքը վերաբերում է Բլեյքբերի սմարթֆոնին: «Մենք սեղանի մոտ ենք, մի կողմ դիր այն» ԱՄՆ նախագահին հիշեցնում են դուստրերը: Միշելն առանձնապես համակարգիչների սիրահար չէ, սակայն սովորություն ունի միշտ շատ վաղ` առավոտյան ժամը 5-ին մոտ պատասխանել էլեկտրոնային նամակներին: