Պետդումայի միջազգային գործերի կոմիտեն մինչեւ հոկտեմբերի 18-ը կպատրաստի Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացումը հետ կանչելու մեխանիզմ, տեղեկացրել է կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Միջազգային գործերի կոմիտեն Դումայի Խորհրդի հանձնարարությամբ սկսել է պայմանագրի հետկանչի մեխանիզմի պատրաստումը։ Ակտիվ խորհրդակցություններ ենք վարում ՌԴ ԱԳՆ-ի եւ այլ պրոֆիլային գերատեսչությունների հետ։ Դրա համար, բնականաբար, օրենսդրական ոոշում է պետք։ Համապատասխան օրինագիծն արդեն մշակվում է եւ գտնվում է գրեթե պատրաստ վիճակում։ Ակնկալում ենք «վերջնագիծ դուրս գալ» հոկտեմբերի 18-ին»,-ասել է Սլուցկին լրագրողներին։

Հարցի քննարկմանն ժամկետը կորոշի Դումայի Խորհուրդը, նշել է քաղաքական գործիչը։ Նա վստահություն է հայտնել, որ բոլոր խմբակցությունների պատգամավորները միասնական դիրքորոշում կցուցաբերեն։