Դստեր ծննդյան փաստը France 2-ի հետ հարցազրույցում հաստատել է Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին: Աղջիկը ծնվել է Փարիզի ժամանակով երեկոյան 8-ին: Կարլա Բրունիի վիճակը լավ է: Բրունին հերթական անգամ հաստատել է, որ դիտավորյալ նախապես չի իմացել երեխայի սեռը:
«Անակնկալ էր, որի մասին իմանալը հաճելի էր»,- ասել է 43-ամյա Բրունին, որը նաեւ 10-ամյա որդի ունի: Առայժմ հայտնի չէ աղջկա անունը: Բրունին հրաժարվում է նաեւ մամուլին տրամադրել նորածնի լուսանկարը:
Աղջիկը Բրունի - Սարկոզի ամուսինների առաջին համատեղ երեխան է: Նիկոլա Սարկոզին դարձավ Ֆրանսիայի առաջին նախագահը, որը պաշտոնավարման ընթացքում երեխա է ունենում: Բացի այդ Սարկոզիից առաջ Ֆրանսիայի առաջնորդներից վերջինը Նապոլեոն Բոնապարտն էր իշխանության տարիներին դուստր ունեցել:




























