Ֆին գիտնականները եկել են այն եզրակացության, որ վաղ արթնացողները միջինում ավելի շատ են վաստակում, քան գիշերային բվերը: Այս եզրակացության համար հիմք է հանդիսացել ցիրկադային ռիթմերի և եկամտի մակարդակի միջև կապի վերլուծությունը՝ հիմնված երկրի հյուսիսի բնակիչների տվյալների բազայի վրա, հայտնում է Planet Today-ը:
Ըստ Economics & Human Biology ամսագրի, հարցն առաջացել է Օուլուի բիզնես դպրոցի և Օուլուի համալսարանի բժշկության ֆակուլտետի փորձագետների մոտ։ Իրենց հետազոտությունների համար նրանք օգտագործել են նաև երկրի հարկային ծառայության տվյալները։ Վերլուծության ընթացքում հաշվի են առնվել նաև մի շարք այլ գործոններ, ինչպիսիք են ապրելակերպը, կրթական մակարդակը, աշխատանքային փորձը և առողջական վիճակը:
Դիտարկումը տեւել է յոթ տարի։ Ըստ դրա արդյունքների՝ պարզ է դարձել, որ «երեկոյան քրոնոտիպին» պատկանող տղամարդիկ չորս տոկոսով ավելի քիչ են վաստակում, քան նրանք, ովքեր վաղ են քնում և արթնանում։
Մասնագետները կարծում են, որ գիշերային բուերի ցածր եկամուտների պատճառները նրանց վատ սովորություններն են։ Երեկոյան հավաքույթների երկրպագուները հաճախ հակված են ալկոհոլ օգտագործելու և ծխելու, չափից շատ ուտելու։ Նրանք, որպես կանոն, ավելի քիչ են տեղաշարժվում, քան վաղ արթնացողները և ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում՝ ժամանակ և էներգիա ծախսելով վիրտուալ հաղորդակցության վրա։




























