Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքում արձանագրվել է 5 տոկոս աճ, այսօր` հոկտեմբերի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ընդ որում` արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում գրանցվել է աճ, իսկ շինարարությունում` անկում:
Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների` սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամսվա սեպտեմբերի նկատմամբ աճել է 9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 17 տոկոսով:



























