Քիմ Քարդաշյանի գործակալն այլեւս չի ներկայացնում նրա ամուսին Քրիս Համֆրիսի շահերը:

Նման տեղեկատվություն է տարածել բրիտանական The Daily Mail-ը, դրանով էլ ավելի թեժացնելով խոսակցությունները, թե վերջերս ամուսնացած զույգի հարաբերություններն այնքան էլ լավ ժամանակներ չեն ապրում:

Քարդաշյանների թիմի ներկայացուցիչներից մեկը պարբերականին հայտնել է, որ զույգն այլեւս չի նախատեսում միասին հանդես գալ Քարդաշյանների «ռեալիթի շոու»-ում:

Արեւմտյան մամուլը հետեւում է հասարակության մեջ զույգի հայտնվելու ամեն մի դեպքին, լուրեր տարածելով, որ իբր Քիմն ու Քրիսը շուտով պաժանվելու են: