Չինաստան «Գազպրոմի խողովակաշարային մատակարարումները շուտով կարող են հասնել Արեմտյան Եվրոպա մատակարարումների մակարդակին։ Այս մասին ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանը 2022թ. արդյունքներով «Սիբիրի ուժը» խողովակաշարով Չինաստան է արտահանել 15,5 մլրդ խորանարդ մետր գազ։ 2023թ. մատակարարումները սպասվում են 22 մլրդ խորանարդ մետրի մակարդակով։ 2025թ. սպասվում է 38 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում։
Առաջիկա տարիներին Չինաստան «Գազպրոմի» արտահանման ընդհանուր ծավալը կհասնի 48 մլրդ խորանարդ մետրի,- ասել է Միլլերը։





























