Չադի պաշտպանության նախարարը և կառավարության գլխավոր քարտուղարը հրաժարական են տվել այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվել է նրանց մասնակցությամբ սեռական բնույթի  երկու  տեսանյութ։

Վարչապետ Սալեհ Քեբզաբոն ընդունել է պաշտպանության նախարար Դաուդ Յայա Բրահիմի և կառավարության գլխավոր քարտուղար Հալիկի Չուա Մահամաթի հրաժարականը։

Տեսանյութերում ենթադրաբար երևում է, թե ինչպես են տղամարդիկ սեքսով  զբաղվում այլ մարդկանց հետ։

Սեռական սկանդալները հազվադեպ են Չադում, որը առավելապես  մահմեդական երկիր է՝ պահպանողական սոցիալական բարքերով: