Լիբանանի Բեյրութ քաղաքում ցուցարարները փորձել են ներխուժել ԱՄՆ դեսպանատան տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշվում է, ցուցարարները բարձրացել են դիվանագիտական ներկայացուցչության պատին՝ ներս մտնելու համար։ Նրանց և ուժայինների միջև բախումներ են սկսվել։ Ցուցարարները հրկիզել են դեսպանության շենքերից մեկը, որը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության պարագծից դուրս։
Ոստիկանությունն ակտիվորեն օգտագործում է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ՝ ամբոխին քշելու համար։
Անցած գիշեր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը չորեքշաբթի օրը հայտարարել է «ցասման օր»՝ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման պատճառով։ Կազմակերպությունն իր կողմնակիցներին նաև զանգվածային ցույցերի կոչ է արել։





























