Այսօր Ազգային Ժողովում ընդունել եմ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ամելիա Լակրաֆիին։ Այդ մասին նա ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Քննարկել ենք առկա բարդ աշխարհքաղաքական իրավիճակում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական դերակատարությանը և հայ֊ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր»,- գրել է Եղոյանը։





























