Ամերիկացի անեստեզիոլոգ Սթիվեն Շեյֆերը անհավանական է համարում Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրրեյի պաշտպանության վարկածը, թե երգիչն ինքնուրույն է քնաբերի` պրոպոֆոլի ներարկում կատարել, ինչից մահացել է, հաղորդում է РИА Новости-ն:

«Ցավազրկողից հետո մարդիկ հենց այնպես երակային ներարկում չեն կատարում: Դա անհավանական իրավիճակ է», - ասել է փորձագետը:

Ջեքսոնը մահացավ 2009թ. հունիսի 25-ին Լոս Անջելեսում, 51 տարեկանում: Քննության վարկածով, Մյուրրեյը Ջեքսոնին պրոպոֆոլի չափից մեծ դոզա է ներարկել, ինչի հետեւանքով նա մահացել է: Բժշկին մեղադրում են ոչ դիտավորյալ սպանության մեջ: Մեղքի ապացուցամն դեպքում, Մյուրրեյին սպառնում է չորս տարվա ազատազրկում: