Երեւանում, հոկտեմբերի 21-ին, ժամը 02.30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումի միջնապատին  է բախվել «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: