Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հինգշաբթի ժամանել է Էր Ռիադ և բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։

Ժամանելուց հետո Սունակին ընդունել է Էր Ռիադի շրջանի էմիրի տեղակալը, հայտնում է Saudi Press Agency-ն։

Հինգշաբթի ավելի վաղ, Իսրայել կատարած այցի ընթացքում Սունակը հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Սունակն ասել է, որ Լոնդոնն աջակցում է «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին», ինչպես նաև կոչ է անում ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո հումանիտար մուտք ապահովել Գազայի հատված: