Թուրքիան մտադիր է ճշտորեն հետևել Մոնտրեի կոնվենցիային:

Նման հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Միջազգային այս պայմանագրի կետերից մեկը հնարավորություն  է տալիս թույլ չտալ ռազմանավերի մուտքը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներ։

Այսպիսով, Թուրքիան հայտարարել է, որ թույլ չի տա ոչ սևծովյան երկրների ռազմանավերին մտնել Սև ծով։