ԱՄՆ-ում կրկին չեն կարողացել ընտրել օրենսդիր մարմնի ստորին պալատի խոսնակին, հայտնում է CBS News-ը։

Հանրապետական ​​պատգամավոր Ջիմ Ջորդանը պարտվել է Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակի ընտրության քվեարկության երրորդ փուլում, քանի որ դեմ հանդես եկող հանրապետականների թիվը մեծացել է:

 Եզրափակիչ քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում Ջորդանն ասել էր, որ հանգստյան օրերի իր ծրագիրն այն է, որ հնարավորինս արագ ընտրվի Ներկայացուցիչների պալատի խոսնակը: