Մենք ոչ մեկին թույլ չենք տա երկրում անկարգություններ, հեղաշրջում, հեղափոխություն, արյունահեղություն կազմակերպել։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

«Որոշ ուժեր փորձում են Վրաստանում հեղաշրջում իրականացնել, ամեն գնով տապալել իշխանությունը, և այս մասին կան կոնկրետ փաստեր։ Մենք տեսագրություններ ենք տեսել՝ հեղափոխություն կազմակերպելու, պետական ​​կառույցների արգելափակման և այլնի մասին: Սա փոքր օրինակն  է նրա, ինչ այդ ուղղությամբ աշխատում են որոշ մութ ուժեր»,- ասել է նա։

Սեպտեմբերի 18-ին Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Վրաստանում անկարգություններ են նախապատրաստվում 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին պետական ​​հեղաշրջման նպատակով, երբ երկիրը սպասում է ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու որոշմանը։