Հարյուրավոր ցուցարարներ կրկին հավաքվել են Վաշինգտոնի կենտրոնում՝ կոչ անելով դադարեցնել կրակը Գազայի հատվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Մասնակիցների մեծ մասը մուսուլմանական միությունների ներկայացուցիչներ են, նրանք աղոթքի համար տեղավորվել են Կապիտոլիումի և Վաշինգտոնի հուշարձանի միջև ընկած ծառուղում:
Կապիտոլիումի տարածքում մինչև այդ ուժեղացվել էին անվտանգության միջոցառումները՝ բողոքի ցույցերի ակնկալիքով։
Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցող հերթական հանրահավաքի կազմակերպիչների թվում են IfNotNow (Եթե ոչ հիմա) շարժումը և «Հրեական ձայնը հանուն խաղաղության» կազմակերպությունը:
Կոնգրեսի համալիրի մոտ վերջին ցույցը հանգեցրեց հարյուրավոր ակտիվիստների ձերբակալությունների, որոնք ներխուժել էին Ներկայացուցիչների պալատի գրասենյակի շենք:





























