ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային: ԱԺ խոսնակը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` մաղթելով հաջող գործունեություն:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը: Մտքեր են փոխանակվել երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության ուղենշային դրույթներ մշակելու շուրջ: Այս համատեքստում քննարկվել է միջխորհրդարանական խմբերի գործունեության կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված ջանքերի կարեւորությունը: