Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանության հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստը, որը պահանջել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, կբացվի հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, ասվում է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսի նամակում։
«Պատիվ ունեմ տեղեկացնել ձեզ, որ... հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 10:00-ին, գումարելու եմ Գլխավոր ասամբլեայի տասներորդ արտահերթ նստաշրջանի 39-րդ լիագումար նիստը»,- ասված է նամակում։



























