Այսօր Քիմ Քարդաշյանը նշում է իր 31-րդ տարեդարձը: Նա հայտարարել է, թե ինչ-որ տարօրինակ զգացողությամբ է նշում ծննդյան օրը: «Կարծում եմ` 31-ը ինչ-որ ավելի վատ է: Հիմա ես արդեն իսկապես մեծ եմ», -Քարդաշյանին է մեջբերել eonline.com կայքը:
Հեռուստաաստղն իր ծննդյան օրը պատրաստվում է նշել Լոս Անջելեսի ակումբներից մեկում:
Սակայն տոնը փոքր-ինչ մթագնել էին Քիմի եւ Քրիս Համփրիսի ամուսնալուծության մասին լուրերը, որոնք ակտիվորեն քննարկվում են լրատվամիջոցներում: Ինչպես հաղորդում է «The Daily Mail»-ը, Քրիսին նկատել են Նյու Յորքի իրենց բնակարաննրից տուփեր տեղափոխելիս: Թերթը նաեւ գրում է, որ նա ամուսնական մատանի չէր կրում:
Հայտնի է նաեւ, որ Քիմը վերադառնում է Լոս Անջելես:




























