Աշխարհը կանգնած է ընտրության առաջ՝ կամ կսկսվի մեծ պատերազմ, որը կընդգրկի ամբողջ աշխարհը, կամ կգա մեծ խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ նրա, պաղեստինցիների գոյության անտեսումը, նրանց իրավունքների հանդեպ արհամարհանքը, ճնշումներն ու հալածանքները չեն հանգեցրել և չեն հանգեցնի Իսրայելում խաղաղության։

«Թուրքիան ՀԱՄԱՍ-ը, որը պաղեստինյան  պետության մաս է և պետական ​​համակարգում քաղաքական կուսակցություն,  չի ճանաչում որպես ահաբեկչական կազմակերպություն»,- նշել է նախարարը։