Իսրայելը ընդլայնել է Գազայում իր ցամաքային գործողության մասշտաբները, ասել է բանակի ներկայացուցիչը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ եգիպտական ​​«Ալ-Քահերա ալ-Իհբարիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը, իբր, համաձայնել է միջազգային մոնիթորինգի պայմանով  մեկօրյա զինադադարի։

Բացի այդ, ըստ լրագրողների պնդման, եգիպտա-քաթարական միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդների վերաբերյալ։

Ալ-Քահերան ավելացնում է, որ ՀԱՄԱՍ-ը խնդրել է 5-օրյա զինադադար՝ 100-ից քիչ առևանգվածների դիմաց։  ի թիվս այլ բաների, ՀԱՄԱՍ-ը պահանջում է ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին և երկարաժամկետ զինադադար։

Աղբյուրները «Ալ-Քահերա ալ-Իհբարիային» հայտնել են, որ Իսրայելն առաջարկել է զինադադար՝ բոլոր գերիներին ազատ արձակելու դիմաց: