Արաբական լրատվամիջոցները հայտնում են Բեյթ-Հանունի արևելքից Գազայի հատվածի հյուսիս իսրայելական տանկերի մուտքի մասին, հայտնում է Cursorinfo-ն։

Աղբյուրը հայտնում է նաև, որ Գազայի հետ հաղորդակցության  բոլոր միջոցներն ամբողջությամբ ընդհատվել են։

Ավելի վաղ Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել էր, որ Իսրայելի ցամաքային գործողությունները Գազայում ընդլայնվում են։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմի նոր զարգացումների մասին։