Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախազգուշացրել են ԱՄՆ-ին, որ Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայի հատվածում կարող է աղետալի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի համար, գրում է The New York Times-ը, տեղեկացնում է Cursorinfo-ն։

Ավելի վաղ Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել էր, որ Իսրայելի ցամաքային գործողությունները Գազայում ընդլայնվում են։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմի նոր զարգացումների մասին։

Լրատվամիջոցները հայտնում են Գազայի հատվածի հյուսիս իսրայելական տանկերի մուտքի մասին։