Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ Իսրայելը «ցամաքային պատերազմ է սկսել Գազայի հատվածում»։ Իսրայելն ինքը դեռ նման հայտարարություն չի արել, հաղորդում է Cursorinfo-ն։
Սաֆադին թվիթերում գրել է, որ Իսրայելի ռազմական գործողության արդյունքը «երկար տարիների ընթացքում էպիկական չափերի մարդասիրական աղետ կդառնա»:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Հորդանանի առաջարկած բանաձևին, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը քննադատել է այսօր Գլխավոր ասամբլեայում քվեարկվելիք Հորդանանի բանաձևը, քանի որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մասին խոսք չկա։





























