Իսրայելական ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերին Դերաա նահանգում, որը գտնվում է երկրի հարավում։ Այս մասին տեղեկացրել է SANA գործակալությունը՝ հղում կատարելով հանրապետության ԶՈւ աղբյուրին։

Աղբյուրի համաձայն՝ հարվածը հասցվել է հոկտեմբերի 30-ի գիշերը Գոլանի բարձունքների կողմից։ Գրոհի հետեւանքով տուժել է երկու ռազմական օբյեկտ։ Զոհերի եւ տուժածների մասին չի տեղեկացվում։