Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին եւ նրա նորածին դուստրը` Ջուլիան, այսօր` հոկտեմբերի 23-ին, դուրս են գրվել Փարիզի «Լա Մյուետ» հիվանդանոցից:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս ընթացքում գտնվել է երկրի սահմաններից դուրս եւ դեռ չի հասցրել տեսնել կնոջն ու դստերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին, Փարիզի հիվանդանոցներից մեկում Նիկոլա Սարկոզի-Կարլա Բրունի զույգը դուստր է ունեցել: Սա Ֆրանսիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահն իր պաշտոնավարման ընթացքում երեխա է ունենում: