Մադոննայի 55-ամյա եղբայր Էնթոնի Չիկոնեն գործազուրկ անօթեւան է եւ գիշերում է կամրջի տակ: Այդ մասին Չիկոնեն պատմել է մամուլի հետ հարցազրույցում:
Մադոննայի եղբայրը 1,5 տարի առաջ է դարձել անօթեւան` ընտանեկան Ciccone Vineyard and Winery գինեգործական ընկերությունում աշխատանքը կորցնելուց հետո: Ընտանիքը երես է թեքել նրանից, հաղորդում է Yтро.Ru-ն:
Մադոննան շքեր անշարժ գույք ունի Նյու Յորքում եւ Լոնդոնում, իսկ կարողությունը գնահատվում է 280 միլիոն դոլար:




























