Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգում անվտանգության ուժերի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է Պակիստանի բանակի առնվազն 14 զինվոր: Այս մասին ասվում է Պակիստանի զինված ուժերի հրապարակած հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է Պակիստանի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, դարանակալած ահաբեկիչները հարձակվել են անվտանգության ուժերի երկու մեքենաների վրա՝ Բելուջիստան նահանգի Պասնի քաղաքից շարժվելիս, հայտնում է Սինհուան։
Դեպքի վայրում կատարվում են մաքրման աշխատանքներ։ Ծառայությունը հավելել է, որ այս զազրելի արարքի մեղավորները կհետապնդվեն և պատասխանատվության կենթարկեն։





























