Պապարացիները արքայազն Հարիին լուսանկարել են Սան Դիեգոյի Ivy գիշերային ակումբում 26-ամյա մատուցողուհի Ջեսիքա Դոլանդսոնի հետ համբուրվելիս: Լրատվամիջոցները պնդում են, որ արքայազն ու մատուցողուհին հյուրանոցում միասին են անցկացրել գիշերը, իսկ հաջորդ օրը նախաճաշել են ծավափին, հաղորդում է NEWSru Israel-ը:
Մամուլը նմանություն է գտել մատուցողուհու եւ Քեյթ Միդլթոնի` Հարրիի ավագ եղբոր` Ուիլյամի կնոջ միջեւ: Սակայն այդ վարկածը մատուցողուհու որովայնի դաջվածքի պատճառով չի հաստատվել:
Ջեսիքա Դոնալդսոնը սպասարկում է ակումբի VIP-գոտին: Մատուցողուհին հերքում է արքայզնի հետ որեւէ կապ ունենալը: Նա երեք տարի է ապրում է 28-ամյա իմպրեսարիո Բրենդ Թոմասի հետ:




























