Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի բարեկարգման ծրագիրը: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Հանգստի գոտին  կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր. կլինեն ջրավազաններ, շատրվանային համալիր, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, կտեղադրվեն նստարաններ: