Կոնդի վերակառուցման նախագծով կլուծվի բնակիչների սեփականության իրավունքին վերաբերող խնդիրը: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Այժմ աշխատանքներ են տարվում տների և հարակից տարածքների սահմանները ճշտելու ու սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: