ԱԺ հերթական նիստում այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Տիգրան Պարսիլյանը երդվեց:

Նախատեսված էր, որ պետըք է երդվեր նաեւ «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Լեւոն Քոչարյանը, սակայն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ Լեւոն Քոչարյանը դեռ ճանապարհին է, գալիս է:

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունում մանդատը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվանից հետո։ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։

Իսկ Լեւոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել, քանի որ «Հայաստան» խմբակցությունից մանդատը դրել է Արմեն Չարչյանը: