Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 06:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Իմելս Ժամհարյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե արգելապատնեշին, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ավելի ուշ «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակում՝ որպես պարեկ, և մեկնում էր աշխատանքի, իսկ վաղը՝ նոյեմբերի 15-ին, պետք է տեղի ունենար նրա հորեղբոր աղջկա հարսանիքը:





























