Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է Online Грузия-ն։

Կանցլերը նշել է, որ Գերմանիան Եվրամիություն գնալու ճանապարհին կշարունակի աջակցել Վրաստանին։

Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, Թբիլիսին սպասում է տարեվերջին Եվրոպական խորհրդի կողմից տրված դրական հանձնարարականի հաստատմանը, ինչը Վրաստանին կբերի Եվրամիության ինտեգրման նոր փուլ։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ իր երկիրը կշարունակի առաջարկությունների կատարման` հաջողությամբ սկսված գործընթացը։

Գարիբաշվիլին և Շոլցը պայմանավորվել են շարունակել ինտենսիվ շփումը և արդյունքին միտված համագործակցությունը՝ հետագա քայլերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով։