Նոյեմբերի 16-ին, ժամը 19։48-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ջրամբարին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական խմբից և ջոկատից մեկական մարտական հաշվարկ: