Մոլդովայի նախագահի շունը կծել է Ավստրիայի առաջնորդի ձեռքը, հայտնում է Sputnik Մոլդովան։
Արդյունքում, Ալեքսանդր Վան դեր Բելենը համատեղ փաստաթղթերը ստորագրել է վիրակապով փաթաթված ձեռքով։
Ավելի ուշ, Սանդուն ներողություն է խնդրել իր ավստրիացի գործընկերոջից՝ բացատրելով, որ շրջապատում շատ մարդիկ են եղել, ակնարկելով, որ շունն ինչ-որ վտանգից է վախեցել։
Ավելի ուշ՝ հանդիպման ժամանակ, Ավստրիայի առաջնորդին տեսել են վիրակապով փաթաթված ձեռքով։



























