Ալբանացի ընդդիմադիր օրենսդիրները փորձել են խափանել խորհրդարանական նիստը՝ բողոքելով սոցիալիստների գնալով ավտորիտար կառավարման դեմ, հաղորդում է Associated Press-ը:

Ըստ տեքստի, դեմոկրատ օրենսդիրները սենյակի կենտրոնում կրակ են վառել և աթոռներ դնել իրար վրա, երբ վարչապետ Էդի Ռաման զբաղեցրել է իր տեղը՝ հաջորդ տարվա բյուջեն քվեարկելու համար:

Նյութում նշվում է, որ ձախ սոցիալիստները, որոնք 140 տեղանոց խորհրդարանում ունեն 73 տեղ, սկզբունքային արագ քվեարկություն են անցկացրել և 5 րոպեի ընթացքում հետաձգել նիստը։ Բյուջեի յուրաքանչյուր կետի վերաբերյալ այս շաբաթվա վերջին բանավեճ է սպասվում:

Ընդդիմության գործողությունները փոքր հրդեհի պատճառ են դարձել, գրում է Associated Press-ը։

Ինչպես հետևում է նյութից, ընդդիմությունը ցանկանում է ստեղծել խորհրդարանական քննչական խմբեր՝ վարչապետ Ռամայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիայի ենթադրյալ դեպքերը հետաքննելու համար։

Ընդդիմադիր պատգամավորներից Գազմեն Բարդին ասաց, որ իրենք թույլ չեն տա խորհրդարանին կատարել իր աշխատանքը:

«Մեր պայքարն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացու ցույց տանք, որ սա խորհրդարանը չէ, որը ներկայացնում է իրենց»,- ասաց նա։