ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է իր 81-ամյակը նշել Սպիտակ տանը՝ պահպանելով Գոհաբանության օրը նշելու ավանդույթը, հայտնում է Fox News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պետության ղեկավարը կմիանա առաջին տիկին Ջիլ Բայդենին` Լիբերթի և Բել հնդկահավերին նախագահական ներում շնորհելու արարողությանը։
«Միջոցառումը երկրի մայրաքաղաքում նշանավորում է հանգստի սեզոնի ոչ պաշտոնական մեկնարկը և այս տարի տեղի կունենա Սպիտակ տան հարավային սիզամարգում՝ Վարդերի պարտեզի փոխարեն: Այնտեղից Բայդենը կմեկնի Մասաչուսեթս՝ Նանտաքեթում ընտանիքի հետ իր Գոհաբանության օրվա հնդկահավն ուտելու՝ շարունակելով երկարամյա ընտանեկան ավանդույթը»,- ասում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է Fox News-ը, ամերիկյան ավանդույթի համաձայն՝ Լիբերթի և Բել հնդկահավերը ազատ կարձակվեն։ Միաժամանակ, ներման արարողության նախօրեին թռչունները գիշերել են շքեղ Willard Intercontinental հյուրանոցում, որը գտնվում է Սպիտակ տան մոտ։ Մինեսոտայից երկար ճանապարհորդելուց հետո նրանք տեղավորվել են լյուքս համարում:





























