Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է փոխհատուցել իր ժողովրդի շրջանում կորցրած հեղինակությունը՝ ռմբակոծելով Գազայի հատվածի հիվանդանոցները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նեթանյահուն փորձում է վերականգնել Իսրայելի ժողովրդի շրջանում կորցրած հեղինակությունը՝ ռմբակոծելով հիվանդանոցները, պաշտամունքի վայրերը և դպրոցները։ Գրեթե բոլոր հիվանդանոցները կամ ավերվել են, կամ վնասվել, կամ անմխիթար վիճակի են բերվել։ Մենք բոլորս հետևում էինք «Ալ-Ահլի» և «Ալ-Շիֆա» բապտիստական հիվանդանոցներում տեղի ունեցած վայրագություններին և հասկացանում էին, որ այդ հիվանդանոցների մասին իսրայելական պնդումները բացարձակապես սուտ են»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ երկուշաբթի կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ:



























