Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենիան ամուսնալուծվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ուկրաինական «1+1» հեռուստաընկերությանը:

Առայժմ այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել:

Եվգենիայի ամուսինը բրիտանացի Շոն Կարն է, ով ներկայումս Մեծ Բրիտանիայում է  եւ պատրաստվում է համերգաշրջանի:

Տիմոշենկոյի դուստրն ամուսնացել էր 2005 թ-ին:  Կար ամուսինները հարսանիքից հետո ապրում էին Ուկրաինայում: Նշենք, որ Յուլյա Տիմոշենկոն հոկտեմբերի 11-ին դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման` 2009թ. Ռուսաստանի հետ գազային համաձայնագիր կնքելիս իշխանական դիրքի գերազանցման համար: