Ռուսաստանցի գործարարներ Դմիտրի Պումպյանսկին, Միխայիլ Գուցերիեւը, Գենադի Տիմչենկոն եւ Տիգրան Խուդավերդյանը, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները արդարադատության Եվրոպական դատարանում բողոքարկել են ընդհանուր իրավասության Եվրոպական դատարանի որոշումները՝ իրենց նկատմամբ ԵՄ պատժամիջոներն ուժի մեջ թողնելու մասին։ Այս մասին նշվել է դատարանի կայքում հրապարակված ծանուցման մեջ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Դատարանի նյութերի համաձայն՝ բոլոր հայցերը ներկայացվել են անհատական կարգով նոյեմբերի 16-ին։

Ավելի վաղ ԵՄ դատարանը մերժել էր նրանցից յուրաքանչյուրին՝ ԵՄ պատժամիջոցները չեղարկելու հարցում՝ որոշելով, որ պաշտպանության նրանց իրավունքը պահպանվել է, եւ որ ԵՄ Խորհուրդը բավականաչափ հիմնավորել է իր որոշումները պատժամիջոցներ մտցնելու մասին։

Դատական լսումների ժամկետն առայժմ նշանակված չէ։